Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով համաժողովը


Գերմանիա - Տեսարան Բավարիայի մայրաքաղաք Մյունխենից, արխիվ
Գերմանիա - Տեսարան Բավարիայի մայրաքաղաք Մյունխենից, արխիվ

Բավարիայում այսօր մեկնարկել է Անվտանգության հարցերով մյունխենյան 53-րդ համաժողովը: Մասնակիցների թվում ավելի քան 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ են, ինչպես նաև շուրջ ութ տասնյակ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ: Համաժողովը շարունակվելու է մինչև փետրվարի 19-ը:

Համաժողովի հիմնական թեմաներն են միջազգային ահաբեկչության խնդիրը, Եվրապայում տիրող իրավիճակն ու անվտանգության հարցերը, սիրիական և ուկրաինական հակամարտությունները:

Մյունխենյան համաժողովը համարվում է միջազգային քաղաքական խնդիրների քննարկման կարևորագույն հարթակներից մեկը: Դրա աշխատանքներին մասնակցում են ավելի քան 500 բարձրաստիճան պետական գործիչներ և փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Հիշեցնենք՝ համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG