Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 78 տոկոսի կարծիքով՝ պետք է վերականգնել վիզային ռեժիմը Բելառուսի հետ


Ռուսաստան, Մոսկվա, Արբատ փողոց
Ռուսաստան, Մոսկվա, Արբատ փողոց

Չնայած Ռուսաստան-Բելառուս միութենական սերտ կապերին, ռուսաստանցիների 78 տոկոսը գտնում է, որ Բելառուսի հետ պետք է վերականգնել վիզային ռեժիմը:

Նման տեսակետ ունեցողների թիվը մեծացավ, երբ Բելառուսը 80 երկրների քաղաքացիների համար դյուրացրեց վիզային ռեժիմը: Սա են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) վերջին հարցումների արդյունքները: Հարցվածների միայն 16 տոկոսն է գտնում, որ երկու երկրների միջև սահմանի պահպանումը պետք է ձևական բնույթ կրի:

Ընդ որում, ռուսաստանցիների նման տեսակետն արձանագրվում է այն դեպքում, երբ նրանք Բելառուսն ընդհանուր առմամբ ընկալում են որպես բարեկամ երկիր, տնտեսական գործընկեր, Բելառուսին որպես մրցակից դիտարկել է հարցվածների ընդամենը 4 տոկոսը, իսկ որպես հակառակորդ՝ 3 տոկոսը:

Տնտեսական կապերի առումով, հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը գտնում է, որ դաշնակից, միութենական հանրապետություններին նավթը և գազը չպետք է վաճառել զեղչ գներով, անգամ եթե նրանք պատրաստ են միջազգային հարաբերություններում պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը:

Էներգակիրները շուկայական գներով վաճառելու կարծիքը ռուսաստանցիների մոտ կարելի է ասել կայուն է մնում: 2011 թվականին ռուսաստանցիների 57 տոկոսը, 2017 թվականին՝ 60 տոկոսը գտնում են, որ Ռուսաստանը գազը պետք է Բելառուսին վաճառի շուկայական գներով:

Մեկնաբանելով հարցումների արդյունքները, ВЦИОМ-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Ստեպան Լվովը ռուսական ասացվածք է մեջբերել․ - «Ընկերությունը՝ ընկերություն, բայց թութունն՝ առանձին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG