Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքները:

ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակի առաջին համարն է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդի» առաջին համարն է Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորում է՝ Խաչատուր Քոքոբելյանը, վարչապետի թեկնածուն սակայն երկրորդ համարն է՝ Հրանտ Բագրատյանը, Կոմկուսի վարչապետի թեկնածուն և առաջին համարը Վազգեն Սաֆարյանն է:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան» դաշինքը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքում առաջին համարը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, «Ելք» դաշինքի ցուցակում առաջին համարն է Էդմոն Մարուքյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10 օր ունի հայտերը ուսումնասիրելու և քաղաքական ուժերին գրանցելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG