Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը պատրաստվում է ներում շնորհել 828 բանտարկյալների:
Ենթադրվում է, որ ներման որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին Թուրքմենստանում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ:
Բերդիմուխամեդովը տարին մի քանի անգամ ներում է շնորհում: Վերջին հրամանագրով, որն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին՝ Թուրքմենստանի Չեզոքության օրը, ազատություն է ստացել 651 բանտարկյալ: Ներումը քաղբանտարկյալներին չի վերաբերում: