Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ՝ քննարկելու սիրիական հակամարտության հարցը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հակիրճ տեղեկատվություն կտա «Աստանայի գործընթացի» վերաբերյալ, որ նախաձեռնել են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան:
Այսօր, ի դեպ, Ղազախստանի մայրաքաղաքում ակնկալվում է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը: