Մատչելիության հղումներ

Թրամփը խոստանում է հետ պահել Իրանին միջուկային զենքի մշակումից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 15-ը փետրվարի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 15-ը փետրվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ խոստացել է հետ պահել Իրանին միջուկային զենքի մշակումից, նաև քննադատել է Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփն ասել է նաև, որ ՄԱԿ-ն ու միջազգային որոշ այլ կառույցներ «շատ անազնիվ» վերաբերմունք ունեն Իսրայելի նկատմամբ:

ԱՄՆ նախագահը հորդորել է Իսրայելի կառավարությանը «մի փոքր զսպվածություն դրսևորել» Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու հարցում, ինչը քննադատում է Պաղեստինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG