Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն, խորհրդակցության ընթացքում Գասպարյանը կարևորել է «հատկապես ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը և պահանջել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ»:
Ըստ նույն հաղորդագրության, Ոստիկանության պետը կրկին հիշեցրել է՝ «ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով»: