Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտել է Հարավային Օսիայի անվանումը հանրաքվեի միջոցով փոխելու՝ Վրաստանից անջատված այդ շրջանի իշխանությունների մտադրությունը:
Ապրիլի 9-ի նախագահական ընտրություններին զուգընթաց Հարավային Օսիայում նախատեսվում է հանրաքվեի դնել անվանափոխության հարցը՝ այն կոչելու Հարավային Օսիայի Հանրապետություն-Ալանիա Պետություն:
Փետրվարի 14-ի հայտարարությունում Վրաստանում ամերիկյան դեսպանությունը նշում է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի անօրինական հանրաքվեի արդյունքները, որն ակնհայտորեն անցկացվում է առանց Վրաստանի կառավարության համաձայնության:
«Նմանատիպ սադրիչ գործողությունները խարխլում են վստահությունը և ժնևյան միջազգային քննարկումները» ,- ասված է հայտարարությունում:
2008 թվականին ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից: Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը և հազարավոր զորք է պահում իր վերահսկողության տակ գտնող այդ շրջաններում: