Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները համատեղ կմասնակցեն ընտրություններին


Հրանտ Բագրատյան, արխիվ

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները երեկ հայտարարություն են ստորագրել խորհրդարանական ընտրություններին համատեղ ուժերով մասնակցելու վերաբերյալ:

Հայտարարությունում, որի տեքստը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մասնավորապես ասված է․ - «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։ Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»:

Համատեղ ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, որը նաև կգլխավորի խորհրդարանական խմբակցությունը և որը հեղինակել է նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG