Մատչելիության հղումներ

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են, Լարսի ճանապարհը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG