Մատչելիության հղումներ

HRW. Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում թունավոր քիմիական նյութեր են կիրառել


Սիրիա - Մարտական գործողությունների պատճառած ավերածությունները Հալեպում, փետրվար, 2017թ.
Սիրիա - Մարտական գործողությունների պատճառած ավերածությունները Հալեպում, փետրվար, 2017թ.

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում պատերազմական գործողությունների վերջին ամսում թունավոր քիմիական նյութեր են կիրառել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա հարձակումների ժամանակ, հայտարարում է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը:

Վկաների հետ հեռախոսազրույցների և դեմ առ դեմ հարցազրույցների, ինչպես նաև տեսանյութերի վերլուծության, սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների ու գրությունների հիման վրա արձանագրվել է առնվազն 8 դրվագ՝ 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 13-ը, երբ կառավարական օդուժի ուղղաթիռները քլոր են նետել բնակելի շրջանների ուղղությամբ, երբեմն՝ մի քանի բալոն: Արդյունքում մահացել է առնվազն 9 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 4 երեխա, մոտ 200 հոգի վնասվածքներ են ստացել:

«Քլոր նետելու դրվագների պատկերը վկայում է, որ մենք գործ ունենք ոչ թե վերահսկողությունից դուրս եկած անձանց առանձին նախաձեռնության, այլ քաղաքը գրավելու ընդհանուր ռազմավարության մի մասի հետ», - ասել է իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ուլե Սոլվանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG