Մատչելիության հղումներ

Ռումինիայում որոշել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցով հանրաքվե անցկացնել


Ռումինիա - Բողոքի բազմամարդ ցույցը կառավարության շենքի դիմաց, Բուխարեստ, 12-ը փետրվարի, 2017թ․
Ռումինիա - Բողոքի բազմամարդ ցույցը կառավարության շենքի դիմաց, Բուխարեստ, 12-ը փետրվարի, 2017թ․

Ռումինիայի խորհրդարանը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության դերակատարության հարցով հանրաքվե անցկացնել:

Հանրաքվեի դրվելիք հարցը առայժմ ձևակերպված չէ, քվեարկության օրը նույնպես չի հստակեցվել: Օրենքի համաձայն՝ հանրաքվեն պետք է հաջորդի քարոզարշավին, որի համար հատկացվում է մեկ ամիս:

Խորհրդարանի այս որոշումը, սակայն, որևէ կերպ չի մեղմել երկրում 14-րդ օրն անընդմեջ շարունակվող հուժկու բողոքի ակցիաները: Երեկ ցուցարարները, չնայած սառնամանիքին, կրկին հավաքվել են մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնական հրապարակում՝ կառավարության հրաժարականի պահանջով:

Զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են անցած ամիս, երբ կառավարությունը նախաձեռնեց կոռուպցիոն որոշ հանցագործությունների ապաքրեականացման և կոռուպցիոն հոդվածներով դատապարտվածների համաներման մասին օրենքի նախագիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG