Պակիստանում հազարավոր աֆղանստանցի փախստականների հարկադրում են հայրենիք վերադառնալ՝ չնայած Աֆղանստանում շարունակվող բռնություններին և աղքատությանը: Այս մասին իր զեկույցում գրել է Human Rights Watch-ը:
1980-ականներին Պակիստանը կացարան է տվել մոտ 5 միլիոն աֆղանստանցի միգրանտի, այսօր ավելի քան 1 միլիոնը դեռ փախստականի կարգավիճակում ապրում է այդ երկրում:
Անցած տարի Աֆղանստանի նախագահը հորդորել էր փախստականներին վերադառնալ հայրենիք՝ խոստանալով կացարան և ապրելու հնարավորություններ:
Պակիստանը մինչև տարեվերջ ժամանակ է տվել բոլոր փախստականներին՝ ինքնակամ հեռանալու երկրից, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունը վստահ է, որ այդ ժամկետը պետք է երկարացվի մինչև 2019 թվականը: