Մատչելիության հղումներ

Ադելը և Դեյվիդ Բոուին 5 «Գրեմմի» մրցանակի արժանացան


Լոս Անջելես - Ադելը «Գրեմմիի» 59-րդ մրցանկաբաշխության ժամանակ, 12-ը փետրվարի, 2017թ․
Լոս Անջելես - Ադելը «Գրեմմիի» 59-րդ մրցանկաբաշխության ժամանակ, 12-ը փետրվարի, 2017թ․

Բրիտանացի երգչուհի Ադելը երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացած երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է գլխավոր 5 մրցանակներին՝ այդ թվում հաղթելով լավագույն ալբոմ, երգ և ձայնագրություն անվանակարգերում:

Ադելը լավագույն երգ և ձայնագրություն մրցանակին արժանացել է «Hello» ստեղծագործության համար, լավագույն ալբոմ ճանաչվել է նրա «25» անվամբ ալբոմը:

Անցյալ տարի կյանքից հեռացած ռոք լեգենդ Դեյվիդ Բոուին ևս 5 մրցանակի է արժանացել: Նրա Blackstar՝ «Սև աստղ» երգը ճանաչվել է լավագույնը ռոք երգերի շարքում:Համանուն ալբոմը լավագույնն էր այլընտրանքային երաժշտական ալբոմ անվանակարգում:

Մեկ այլ հանրահայտ երգչուհի՝ Բյոնսեն, ներկայացված էր ինը անվանակարգերում, սակայն հաղթեց միայն երկուսում՝ լավագույն երաժշտական վիդեո և լավագույն ուրբան-ալբոմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG