Կալիֆորնիայի իշխանությունները հայտարարել են շուրջ 140 հազար մարդու տարհանման մասին՝ Օրովիլի ամբարտակում առաջացած վթարային իրավիճակի պատճառով:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ջրամբարում ջրի մակարդակի աննախադեպ աճ է արձանագրվել փոթորիկների պատճառով, և առաջին անգամ գործի է դրվել ամբարտակից ջրի վթարային բացթողնման համակարգը: Դրանում, սակայն, թերություն է հայտնաբերվել, և ներկայումս առկա է Օրովիլ լճից ջրի անվերահսկելի հոսքի իրական վտանգ: