Մատչելիության հղումներ

Ռումինիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են


Հակառավարական ցույցեր Բուխարեստում, 11-ը փետրվարի, 2017թ․
Հակառավարական ցույցեր Բուխարեստում, 11-ը փետրվարի, 2017թ․

Ռումինիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Ցուցարարները պնդում են, որ կառավարությունը փորձում է պաշտպանել կոռումպացված չինովնիկներին՝ ապաքրեականացնելով որոշ հոդվածներ:

Թեև իշխանությունները նահանջել են, չեղյալ են համարել իրենց որոշումները, ցույցերը, սակայն, չեն դադարում:

Շաբաթ օրը, չնայած ցուրտ եղանակին, Ռումինիայի տարբեր քաղաքներում ավելի քան տասը հազար մարդ դուրս էր եկել փողոցներ: Կազմակերպիչները հայտարարել են, որ այսօր մեծ հանրահավաք են անցկացնելու Բուխարեստում:

Վերջին տասն օրվա ընթացքում Բուխարեստում անցկացված հանրահավաքներին հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG