Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի է ենթարկվել, նրա վիճակը կայուն է, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը:
Միջադեպը տեղի ունեցել փետրվարի 10-ին, Լեհաստանի հարավում գտնվող վարչապետի հայրենի քաղաքի՝ Օսվենցիմի ճանապարհին: Մայրուղու վրա նրա ավտոշարասյան վրա է ընթացել մեկ այլ ավտոմեքենա, խույս տալու համար վարչապետի լիմուզինը դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին:
Ոստիկանությունը հաղորդում է, որ ավտովթարի պատճառ դարձած «Ֆիատ» մակնիշի մեքենայի 21-ամյա վարորդը գտնվել է սթափ վիճակում:
Բեատա Շիդլոն ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավա: Նրա խոսնակի և բժիշկների փոխանցմամբ վարչապետի վնասվածքները ծանր չեն: