Մատչելիության հղումներ

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է ապրիլի 16-ին


Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է ապրիլի 16-ին: Այսօր այս մասին հայտարարել է Ընտրական բարձր հանձնաժողովի նախագահը: Հանրաքվեի է դրվելու խորհրդարանական կառավարման համակարգից ուժեղ նախագահական կառավարման անցնելու հարցը:

Եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, Թուրքիայի նախագահը իրավունք կունենա լուծարել խորհրդաըանը, հրամանագրեր արձակել, արտակարգ դրություն հայտարարել, նախարարներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակել, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար հնարավորություն կբացվի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2029 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG