Մատչելիության հղումներ

Էրդողանը ստորագրել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական նախագիծը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է նախագահի լիազորություններն ընդլայնող՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի վերջնական ճակատագիրը հայտնի կդառնա առաջիկա ապրիլին կայանալիք հանրաքվեում:

Նոր օրինագծով նախատեսված է վերացնել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահին օժտել ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ պետության ղեկավարի լիազորություններով՝ վերջինիս նաև իրավունք վերապահելով ցանկացած պահի ընտրություններ նշանակել կամ երկրում արտակարգ դրություն հայտարարել: Բացի այդ, նախագահի հրամանագրերն օրենքի ուժ են ստանալու:

Թուրքիայում ընդդիմադիրները պնդում են, որ լրագրողներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին ու հասարակական գործիչներին բանտեր նետած Էրդողանի լիազորությունների ընդլայնումն էլ ավելի է խորացնելու լարվածությունը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG