Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ահաբեկչություններ պատրաստելու կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել


Ֆրանսիացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ
Ֆրանսիացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ

Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ:

Ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքում, հաղորդում է դատախազությունը: Քննչական մարմինների տվյալներով՝ ինքնաշեն լաբորատորիայում իրավապահները պայթուցիկ են գտել, ինչպես նաև ռումբ պատրաստելու համար նախատեսված այլ նյութեր:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աղջիկը անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել սոցիալական ցանցերում արած իր գրառումներով: Նա մտադրություն էր հայտնել մեկնել պատերազմական գոտիներ՝ Սիրիա կամ Իրաք, կամ ահաբեկչություն իրականացնել Ֆրանսիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG