Մատչելիության հղումներ

Եվրամիությունը խոստանում է Ուկրաինայի համար ոչ-վիզային ռեժիմ սահմանել մինչև ամառ


Եվրահանձնաժողովի նախագահի և Ուկրաինայի վարչապետի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 10-ը փետրվարի, 2017թ․
Եվրահանձնաժողովի նախագահի և Ուկրաինայի վարչապետի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 10-ը փետրվարի, 2017թ․

Եվրամիությունը խոստանում է Ուկրաինայի համար ոչ-վիզային ռեժիմ սահմանել մինչև ամառ: Այս մասին Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է UNIAN-ը:

Յունկերի խոսքով` վարչապետ Վալերի Գրոյսմանի հետ քննարկել են Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը. Նա նշել է, որ Ուկրաինան կատարել է անհրաժեշտ բոլոր 44 պայմանները:

Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Եվրամիությունը Կիևի համար հնարավոր է երկրորդ փուլի օգնություն հատկացնի՝ 600 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG