ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը «Ռոսիա 24»-ի եթերում։
«Ես ընդհանրապես չեմ բացառում և նույնիսկ վստահ եմ, որ մոտակա շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ նախարարների հանդիպումը, երբ ամեն ինչ պատրաստ լինի, այդ մասին կհայտարարվի։ Դա կլինի լավ սկիզբ՝ երկխոսության և հարաբերությունների զարգացման ընդհանուր գործընթացի համար», - ասել է դեսպանը։