Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները դիմել են Էթիկայի հանձնաժողով. նախագահի խորհրդականը գովազդել է Իվանկայի արտադրանքը


Իվանկա Թրամփ, արխիվ
Իվանկա Թրամփ, արխիվ

Ամերիկացի օրենսդիրները դիմել են Էթիկայի հանձնաժողով ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիան Քոնուեյի հայտարարությունների կապակցությամբ։

Դիմումի հեղինակները կարծում են, որ Քոնուեյը «չարաշահել է ծառայողական պարտականությունները»՝ գովազդելով նախագահի դուստր Իվանկա Թրամփի արտադրանքը։

Էթիկայի գործող կարգն արգելում է պետական ծառայողներին զբաղվել ծառայությունների և արտադրանքի գովազդով։

Նախագահի խորհրդականը փետրվարի 9-ին Fox News-ի եթերում, մասնավորապես, հայտարարել է. - «Գնե՛ք Իվանկայի զարդերը, ես պատրաստվում եմ որոշ բաներ ձեռք բերել։ Սա անվճար գովազդ է»։

Այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել հատկապես Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում, որի անդամները տեղի ունեցածում էթիկայի խախտումներ են տեսնում, ինչի մասին էլ համապատասխան դիմում են ներկայացրել Էթիկայի հանձնաժողով։

Դիմումի հեղինակների պնդմամբ, Քոնուեյի հայտարարությունը նախագահի դստեր մասնավոր բիզնեսի մասին խորացնում է «շահերի բախումը»։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հարցի շուրջ Քոնուեյի հետ «զրույց է տեղի ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG