Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իրենց առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:
Սա Մոգերինիի առաջին այցն է ԱՄՆ այդ երկրի վարչակազմի փոփոխությունից ի վեր:
«Ի թիվս այլ հարցերի, կողմերը մանրամասն քննարկել են տրանսատլանտյան կապերը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, եվրոպական պաշտպանության ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի միջուկային գործարքն ու համաշխարհային հիմնական ճգնաժամերը՝ Ուկրաինայից մինչև Սիրիա», - ասվում է Մոգերինիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: