Մատչելիության հղումներ

ԱՄՆ առաքելությունը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ


ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը մտահոգություն է հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ և սպառնացել, որ գրասենյակի փակումը վատ կանդրադառնա Ադրբեջանի վրա:

«Մենք խիստ մտահոգված ենք Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրադրությամբ: Այս գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ-ի բոլոր դաշտային առաքելությունները և կառույցները, ԵԱՀԿ-ի անդամ երկրների հանդեպ ստանձնված պարտավորությունների իրականացման ուղղությամբ կատարվող կազմակերպչական աշխատանքի կարևոր բաղադրիչն է», - ասված է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը, որը 2015 թվականին փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում, այժմ էլ, հակադրվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրներին, դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգմանը, պնդելով, թե գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին:

«Երևանի գրասենյակի փակման պարտադրանքը վատ կանդրադառնա Ադրբեջանի վրա ԵԱՀԿ-ի հանդեպ նրա իշխանությունների ստանձնած պարտավորությունների առումով», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարությունում, - «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կառուցողական մոտեցում որդեգրել, ինչը թույլ կտա հնարավորինս շուտ փոխզիջումային լուծում գտնել Երևանի գրասենյակը բաց պահելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG