Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը դադարեցրել է գործունեությունը Աֆղանստանում


Կարմիր Խաչի ավտոմեքենաներ Աֆղանստանում, փետրվար, 2017թ․
Կարմիր Խաչի ավտոմեքենաներ Աֆղանստանում, փետրվար, 2017թ․

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցրել է գործունեությունը Աֆղանստանում՝ Ջովզջան գավառում կազմակերպության 6 աշխատակիցների սպանությունից հետո:

Նահանգապետի խոսքով՝ Կարմիր Խաչի ավտոշարասյան վրա հարձակվել են, ամենայն հավանականությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները:

Թալիբները հերքել են իրենց առնչությունը:

Կարմիր Խաչի ղեկավարի խոսքով՝ սա ամենազարհուրելի միջադեպն է իրենց նկատմամբ վերջին 20 տարիների ընթացքում:

Իրավապահները շարունակում են փնտրել կազմակերպության ևս երկու աշխատակցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG