Մատչելիության հղումներ

Ուկրաինացի պատգամավորը Գերմանիայի դեսպանի խոսքերի դեմ յուրահատուկ ձևով է բողոքել


Ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Հոնչարենկոն Մոսկվայի Կարմիր հրապարակում պատրաստվում է բողոքի երթի մասնակցել, արխիվ
Ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Հոնչարենկոն Մոսկվայի Կարմիր հրապարակում պատրաստվում է բողոքի երթի մասնակցել, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեքսի Հոնչարենկոն, ով նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշինքի անդամ է, կարմիր ներկով գերմաներեն Nein՝ «Ոչ» է գրել Կիևում Գերմանիայի դեսպանատան տարածքում պահվող Բեռլինի պատի բեկորների վրա:

Այդպիսով նա իր վրդովմունքն է արտահայտել Ուկրաինայում Գերմանիայի դեսպանի հայտարարության կապակցությամբ, ով հնարավոր էր համարել Արևելյան Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացումը՝ չնայած ռուսական զորքերի ներկայությանը:

Ֆեյսբուքի իր էջում Հոնչարենկոն նաև գրել է, որ «Բեռլինի պատը Եվրոպայում ռուսական օկուպացիայի իրական խորհրդանիշ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG