Մատչելիության հղումներ

Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից


Իշխան Զաքարյան, արխիվ
Իշխան Զաքարյան, արխիվ

Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում», - ասաց Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իշխան Զաքարյանն արձակուրդ է վերցրել և ստանձնել «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG