Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին բլոգերի արտահանձնման համար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը զանգահարել է Բելառուզի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հաղորդում է Minval.az ադրբեջանական կայքը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ի թիվս այլ հարցերի, զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել բելառուսական կողմին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ «Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցում արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և վճռական քայլերի համար» և դա գնահատել է որպես «Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության դրսևորում»:

Հիշեցնենք՝ Բելառուսի գերագույն դատարանը երեքշաբթի օրը ուժի մեջ թողեց Գլխավոր դատախազության որոշումը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Նույն օրը բլոգերը հատուկ չվերթով տեղափոխվեց Բաքու՝ ադրբեջանական ԱԱԾ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով:

Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG