Մատչելիության հղումներ

Լիտվայում հանդիսավորությամբ դիմավորեցին ՆԱՏՕ-ի գումարտակին


ՆԱՏՕ-ի զորավարժություններ Լիտվայում, արխիվ
ՆԱՏՕ-ի զորավարժություններ Լիտվայում, արխիվ

Լիտվայում հանդիսավորությամբ դիմավորել են ՆԱՏՕ-ի գումարտակին: «Ռուկլա» ռազմակայանում ՆԱՏՕ-ի զինվորների դիմավորման արարողությանը մասնակցել են Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ու Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Գումարտակը գործում է Գերմանիայի հրամանատարության ներքո:

Փետրվարի վերջին Գերմանիայից Լիտվա կտեղափոխվեն ևս 450 զինծառայողներ, իսկ ամռանը՝ 26 տանկ ու 170 տրանսպորտային միջոց:

Ընդհանուր առմամբ Լիտվայում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի 1000-հոգանոց զորախումբ:

ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել դաշինքի անդամ արևելյան երկրների պաշտպանությունը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG