Համաշխարհային պոպ-երգչուհի Մադոննան մալավիական դատարանի կողմից թույլտվություն է ստացել որդեգրելու ևս երկու երեխայի աֆրիկյան այդ երկրից:
Վճիռը լսելու համար երգչուհին անձամբ ժամանել էր Մալավի և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել դատական նիստին:
58-ամյա Մադոննան դատարան էր դիմել, քանի որ Մալավիի օրենքը արգելում է օտարերկրյա քաղաքացիներին տեղացի երեխա որդեգրել, սակայն 2006 և 2009 թվականներին երգչուհին որդեգրել է Դեյվիդ Բենդին և Մերսի Ջեյմսին: Այս անգամ համաշխարհային աստղը պատրաստվում է որդեգրել զույգ աղջիկների: