Սպիտակ տան ղեկավարի երդմնակալությունից հետ Դեմոկրատական կուսակցության պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջին անգամ հանդես է եկել ելույթով, և հայտարարել, որ ապագան կանանց է պատկանում:
Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից, նախկին պետքարտուղար Քլինթոնը տարածած տեսաուղերձում մասնավորապես ասել է:
«Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառանում են մեր առջև, ես առաջվա պես համոզված եմ, որ՝ այո՛, ապագան կանանց է պատկանում», - ասել է Քլինթոնը, դիմելով կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված Makers համաժողովի մասնակիցներին: