«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է կորցնել տարածքներ, ֆինանսական աղբյուրներ և նորակոչիկներ հավաքագրելու հնարավորություններ, ասվում է ՄԱԿ-ի զեկուցում:
ՄԱԿ- գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակի կողմից փետրվարի 6-ին տարածված փաստաթղթում նշվում է, որ ջիհադիստները ռազմի դաշտում պարտության ֆոնին փորձում են հարվածներ հասցնել Արևմտյան պետություններին:
ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ «Իսլամական պետության» ռազմական ուժերը հետզհետե ավելի մեծ ճնշումների են ենթարկվում նրանց դեմ հակամարտող ուժերի կողմից: Օրինակ՝ իրաքյան բանակը հաջողությամբ հարձակումներ է իրականացնում Մոսուլում, իսկ Ասադի ռեժիմի կառավարական ուժերը, քրդական ջոկատները և սիրիական զինված ընդդիմությունը փորձում են վտարել նրանց Սիրիայի տարածքից:
ՄԱԿ-ի զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսական վիճակը նույնպես վատթարանում է և ջիհադիստները հարկադրված են գործել «ճգնաժամային բյուջեի» պայմաններում: Հիմնականում Սիրիայի տարածքում արդյունահանվող նավթի ապօրինի վաճառքի եկամուտները 500 միլիոնից կրճատվել են մինչև 260 միլիոն: