Մատչելիության հղումներ

Պայթյուն Վայք-Մեղրի ճանապարհի գազալցակայաններից մեկում, տուժածներ չկան


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի գազալցակայանի կոմպրեսատորների սրահում (մոտ 84 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով վնասվել են տանիքը և 3 ճնշման բալոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել` 09:58-ին: Այրվել են սրահը և 2 գազալիցքավորման սարքավորումներ՝ մասամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG