Մատչելիության հղումներ

Amnesty-ն հաղորդում է Սիրիայի ռազմական բանտում իրականացված զանգվածային մահապատիժների, խոշտանգումների մասին


Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական բանտում Սիրիայի իշխանությունները զանգվածաբար կախաղան են բարձրացրել մինչև 13,000 մարդու, այսօր հայտարարել է Amnesty International-ը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ «սպանդանոց» անվանումը ստացած Սեդնայա կալանավայրում ամեն շաբաթ 20-ից 50 մարդ է կախաղան հանվում: Amnesty-ն տվյալներ է հավաքել 2011-ից 2015թթ. իրականացված մահապատիժների վերաբերյալ և պնդում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հանգեցրած ապստամբության առաջին չորս տարիների ընթացքում 5,000-ից մինչև 13,000 մարդ է կախաղան բարձրացվել, և մահապատիժները, ամենայն հավանականությամբ, շարունակվում են մինչ օրս:

«Զոհերը հիմնականում քաղաքացիական անձիք են, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն», - ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում. - «Մեզ հասած հաղորդագրությունների համաձայն, Սեդնայա ռազմական բանտի բազմաթիվ այլ կալանավորներ սպանվել են խոշտանգումների ենթարկվելուց հետո»:

Մահապատիժները ի կատար են ածվել գաղտնաբար, ինչից հետո դիակները հուղարկավորվել են մայրաքաղաքից դուրս գտնվող զանգվածային գերեզմանում, իսկ զոհերի հարազատները չեն տեղեկացվել նրանց ճակատագրի մասին, նաև հայտարարել է Amnesty International-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG