Մատչելիության հղումներ

Կրեմլը Fox News-ից պահանջում է ներողություն խնդրել


Կրեմլը Fox News-ից պահանջում է ներողություն խնդրել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ հեռուստաընկերության մեկնաբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, ինչին ի պատասխան Թրամփը, մասնավորապես, ասել էր․ - «Շատ մարդասպաններ կան: Մեր երկիրն էլ այնքան անմեղ չէ»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի և վիրավորական» է որակել հաղորդավար Բիլ Օ՚Ռեյլիի մեկնաբանությունները:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բիլ Օ՚Ռեյլին ասել է․ - «Աշխատում եմ ներողության վրա, սակայն որոշ ժամանակ դեռ կտևի, գուցե ստուգեք 2023 թվականին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG