Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը երեկ նորից քննարկել են Սիրիայում հրադադարի իրականացման հարցը, սակայն Աստանայում քննարկումների երկրորդ փուլի ընթացքում այդպես էլ փաստաթուղթ չի ստորագրվել: Կողմերը համաձայնության են եկել այս ամիս ավելի ուշ նորից հանդիպել:
Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլը հունվարի 23-24-ին էր, որի ընթացքում ևս առաջընթաց չգրանցվեց: