«Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուրբաթ օրը սահմանված նոր պատժամիջոցները անհնարին են դարձնում ամերիկյան ընկերությունների մասնակցությունը մեր երկրի տարածքում ծավալվող էներգետիկ նոր նախագծերին», - Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալը:
Իրանցի պաշտոնյայի խոսքով, սակայն, մի շարք արևմտյան ընկերություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում: Դրանց թվում է աշխարհի վեց խոշորագույն նավթային ընկերություններից մեկը` բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell-ը: