Մատչելիության հղումներ

Թրամփը մայիսին Եվրոպայում կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարներ հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի վերջին կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների հետ, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին Սպիտակ տան հաղորդագրությունը։

Հանդիպումը տեղի կունենա եվրոպական երկրներից մեկում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս այս ռազմական դաշինքը «հնամաշ ու ժամկետանց կառույց» է որակել և քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։ ԱՄՆ-ի ներդրումը ՆԱՏՕ-ի բյուջե կազմում է գրեթե 70 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG