Մատչելիության հղումներ

Բողոքի բազմամարդ ցույցերը Ռումինիայում շարունակվում են՝ չնայած վիճահարույց օրենքի չեղարկմանը


Ռումինիա - Բողոքի հանրահավաքը մայրաքաղաք Բուխարեստում, 5-ը փետրվարի, 2017թ․
Ռումինիա - Բողոքի հանրահավաքը մայրաքաղաք Բուխարեստում, 5-ը փետրվարի, 2017թ․

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են ցույցերը՝ չնայած կառավարությունն արդեն ուժը կորցրած է ճանաչել օրենքը, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:

Վիճահարույց օրենքը ապաքրեականացնում էր պաշտոնյաների կողմից չարաշահումները, եթե դրանց հետևանքով պատճառված վնասը 200 հազար լեյից կամ շուրջ 48 հազար դոլարից պակաս է:

Ռումինացիները, այդուհանդերձ, շարունակում են բողոքի ցույցերը՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը պլանավորում է խմբագրել օրենքը և ուղարկել խորհրդարան հաստատման։

Ցույցերը շարունակվում են արդեն վեցերորդ օրը, մասնակիցներից շատերը պահանջում են կառավարության հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG