Իրանը հայտարարել է, թե պատրաստ է մուտքի անցագիր տրամադրել Ամերիկայի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին Թեհրանում փետրվարի 16-17-ը անցկացվելիք մրցաշարին մասնակցելու համար:
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ավելի վաղ սահմանված սահմանափակումը վերանայվել է` մասամբ Ամերիկայի դաշնային ու վերաքննիչ դատարանների վերջին որոշումներից հետո, որոնք կասեցրել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի վերաբերյալ հրամանագիրը:
Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, թե պատրաստվում է համարժեք պատասխան տալ Սպիտակ տան այդ սահմանփակումներին՝ արգելափակելով ամերկացիների մուտքը Իրան: