Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող զինյալները նոր գրոհ են սկսել Ռաքքայի դեմ


Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ զինյալները և սիրիացի ապստամբները գրոհ են նախաձեռնել «Իսլամական պետության» ամրակետ Ռաքքա քաղաքի դեմ:

Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակը հայտարարել է, որ փետրվարի 4-ին մեկնարկած ռազմական գործողություններն իրականացվում են Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի «աճող աջակցությամբ, այդ թվում` օդուժի և ցամաքային հատուկ ուժերի օգնությամբ»:

Ռազմական գործողությունների նպատակն է մեկուսացնել Ռաքքան ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքներից և ուժգին գրոհով վերցնել այն, հայտարարել են զինյալները:

Մեկ օր առաջ ամերիկյան կոալիցիոն ուժերը ոչնչացրել էին Ռաքքայի հարավային մուտքը ապահովող երկու կամուրջները, իսկ կոալիցիայի մաս կազմող Հորդանանը հայտարարել էր, որ փետրվարի 3-ին իրականացված օդային գրոհի ժամանակ ոչնչացրել էր զինապահեստ, գործարան և զորանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG