Մեկ շաբաթ շարունակված մեծածաված բողոքի ակցիաների ճնշման տակ Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդիանուն հայտարարել է, որ իր կառավարությունը ուժը կորցրած կճանաչի կոռուպցիայի որոշ դրսևորումներ ապաքրեականացնող հրամանագիրը:
«Ես չեմ ուզում պառակտել Ռումինիան», - հայտարարել է վարչապետը, խոստանալով, որ կառավարության առաջիկա նիստում հրամանագիրը ուժը կորցրած կճանաչվի:
Ռումինիայիում արդեն հինգ օր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաների էին մասնակցում ընդդեմ կոռուպցիայի որոշ դեպքեր ապաքրեականացնող օրինագծի: Փետրվարի 4-ին, ոստիկանության գնահատականներով, բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 330,000 մարդ: Դա համարվում է ամենամեծ ցույցը 1989 թվականից` կոմունիստ դիկտատոր Նիկոլա Չաուշեսկուի անկումից ի վեր: