Մատչելիության հղումներ

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG