Մատչելիության հղումներ

Թեհրանը ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին պատասխանում է զորավարժություններով


Իրանի բանակի զինծառայող, արխիվ
Իրանի բանակի զինծառայող, արխիվ

ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումից մեկ օր անց՝ այսօր, Իրանը զորավարժություններ է անցկացնում և պատրաստվում է ռադարների ու հրթիռների փորձարկումների: Իրանի հեղափոխական գվարդիայի կայքէջի համաձայն, վարժանքների նպատակն է՝ ցույց տալ «Վաշինգտոնի սպառնալիքներին ու նվաստացուցիչ պատժամիջոցներին հակազդելու՝ իրենց լիակատար պատրաստվածությունը»:

Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո, ով պնդում է, թե Թեհրանն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Երեկ Սպիտակ տունը հայտարարեց, թե նոր սահմանափակումներ է մտցնում Իրանի 12 ընկերությունների և 13 ֆիզիկական անձանց նկատմամբ՝ ավելի վաղ Թեհրանի կողմից իրականացված՝ բալիստիկ հրթիռի փորձարկմանն ի պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG