Մատչելիության հղումներ

Ինչի շուրջ պետք է ձևավորվեն դաշինքները․ բանավեճ «Ազատության» տաղավարում


Նարեկ Գալստյանը և Անժելա Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 3-ը փետրվարի, 2017 թ․

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը տարօրինակ չի համարում առաջիկա ընտրություններում «Ծառուկյան դաշինք»-ի հետ միասնաբար հանդես գալու՝ ՍԴՀԿ-ի որոշումը: Նրա խոսքով, այժմյան իրականությունն ու առկա մարտահրավերներն ուղղակի հարկադրում են ձևավորել լայն քաղաքական կոնսոլիդացիա:

Գալստյանի խոսքով, այս դեպքում չկան նաև գաղափարախոսական հակասություններ, քանի որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին շրջանում ունեցած ելույթներում կարևորվել է ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, մինչդեռ, ընդգծում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին բնորոշ են դարձել «արհեստական միտումները», որոնց թվում Խաչատրյանը մատնանշում է արհեստական դաշինքների ձևավորման «թրենդը»: «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահի խոսքով, դաշինքերի գոյությունն արդարացված է, եթե դրանք ձևավորվում են հստակ գաղափարական-քաղաքական սկզբունքների շուրջ:

«Ազատության» տաղավարում հենց այս և ներքաղաքական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ են բանավիճում Նարեկ Գալստյանը և Անժելա Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG