Մատչելիության հղումներ

Առաջնագծում արձանագրվել է լարվածության աճ


Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: ԼՂ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց:

«Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների»,- նաև հաղորդում է ԼՂ ՊՆ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG