Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը պահանջել է հնարավորինս արագ Ադրբեջանին արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին


Բելառուսը հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնելու բլոգեր Ալեքսանդր Լապշինին, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Լուկաշենկոն պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգերին Ադրբեջանի իրավապահներին՝ պնդելով, թե այդ որոշումը միանգամայն օրինական է: Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը, Իսրայելը և Ադրբեջանը կկարողանան պայմանավորվել Լապշինի ճակատագրի շուրջ:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հանդես էր եկել հայտարարությամբ, որում «անթույլատրելի» էր համարել Լապշինին Ադրբեջան արտահանձնումը՝ պնդելով, որ «Ռուսաստանի քաղաքացին չի կարող փոխանցվել երրորդ երկրների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG