Մատչելիության հղումներ

Լուվրի մոտ զինվորականը կրակ է բացել իր վրա հարձակված անձի ուղղությամբ


Ֆրանսիա - Ոստիկանները և զինվորականները Լուվր թանգարանի մոտ, Փարիզ, 3-ը փետրվարի, 2017թ․
Ֆրանսիա - Ոստիկանները և զինվորականները Լուվր թանգարանի մոտ, Փարիզ, 3-ը փետրվարի, 2017թ․

Փարիզում զինվորականը կրակ է բացել անհայտ անձի ուղղությամբ, երբ վերջինս փորձել է նրա վրա դանակով հարձակվել: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Միջադեպը տեղի է ունեցել «Կարուսել դյու Լուվր» առևտրային կենտրոնի մոտ, որը գտնվում է Լուվր թանգարանի հարևանությամբ:

Ֆանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինվորականի վրա հարձակվելիս տղամարդը «Ալլահ աքբար» է բացականչել: Հաղորդվում է նաև, որ կրակոցից նա ծանր վիրավորվել է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը անվտանգության ոլորտի լուրջ միջադեպ է որակել տեղի ունեցածը: Ներկայումս Լուվրի հատվածը արգելափակված է իրավապահների կողմից, փակ են մետրոպոլիտենի՝ թանգարանին հարող երկու կայարանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG