Մատչելիության հղումներ

Արարատի մարզի երեք գյուղապետեր ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել


Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների գյուղապետերը դուրս են եկել ՀՀԿ-ից:

«Դիմում են ներկայացրել: Այսօր ստացել ենք չորս դիմում: Մեկը շարքային կուսակցական էր, և երեք համայնքի ղեկավարի: Այլ դիմումներ չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Ազատության» հարցին, թե ո՞ր մարզից է դիմում ներկայացրած շարքային կուսակցականը, Թադևոսյանը պարզաբանեց՝ «Արարատի մարզից»:

Թադևոսյանը այս հրաժարականները կապեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու հետ:

Հիշեցնենք, երեկ էլ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ էին ներկայացրել 13 հանրապետականներ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, ազգականներ՝ ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG